Չեղարկվել է նոյեմբերի 12-ին նախատեսված Դոնալդ Թրամփ կրտսերի այցը Հայաստան: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների մասին լուրերը ԱՄՆ պահպանողական շրջանակներում աղմուկ են առաջացրել: Դոնալդ Թրամփ կրտսերը, իր աղբյուրների միջոցով եկեղեցու դեմ հարձակման մասին փաստերի իսկության հաստատումը ստանալուց հետո, որոշել է հրաժարվել Հայաստան այցից և գործող իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից:               
 

«Ես ասանկ ըսի, դուք անանկ հասկցեք»-ի հրահա՞նգ

«Ես ասանկ ըսի, դուք անանկ հասկցեք»-ի հրահա՞նգ
08.12.2015 | 00:36

Ջելսոմինոն իտալացի մանկագիր Ջաննի Ռոդարիի հերոսներից է, ով պատահաբար հայտնվում է խաբեբաների երկրում։ Նախկին ծովահեն Ջակոմոն արքայի և իր խաբեբա մինիստրների թագավորությունում արգելված էր իրերը կոչել իրենց անուններով. հացը թանաք էր կոչվում, թանաքը՝ հաց, պանիրը ռետինն էր, ռետինը՝ պանիրը, և այսպես շարունակ։
Ինչո՞ւ հիշեցի այս այլաբանական մանկական հեքիաթը։ Օրերս լրատվամիջոցներով համապատասխան գերատեսչությունը հայտարարեց, որ սիգի որսը կտրականապես արգելված է, և խիստ հսկողություն է սահմանվել թե՛ Երևան-Սևան ճանապարհին, թե՛ լճի առափնյա տարածքներում, թե՛ լճի վրա։ Ներքուստ հրճվանք ապրեցի կարգուկանոնի համար, սակայն այն հօդս ցնդեց հայտարարության հենց հաջորդ օրը. և արդեն քանի օր է՝ քաղաքի բակերում, խանութների կողքին սկսվել է սիգի մասսայական վաճառք՝ 500-1000 դրամով։ Ինքս ականատես եմ եղել 5-6 դեպքի։ Երբ ասում ես՝ որսն արգելված է, որտեղի՞ց այս ձուկը, հայտնվում են սրտացավ փաստաբաններ, թե մարդիկ աշխատանք չունեն, հացի խնդիր են լուծում։
Լավ է, էլի. անտառները ոչնչացնենք՝ հացի ու տաքանալու խնդիր է, Սևանի ձկնապաշարը սպառենք՝ հացի խնդիր է, երկիրը դատարկենք՝ հացի խնդիր է... Իսկ այս ազգն արժանապատվության, սրտացավության և հայրենիքի խնդիր չունի՞։ Որքա՞ն կարելի է անփույթ լինել ամեն ինչի հանդեպ։ Թե՞ մենք էլ ենք մի-մի Ջելսոմինո և ականատեսն ենք խոսքի ու գործի հակասման (գուցե «անտեսանելիներն» են որսն անում, իսկ ձկով լի բեռնախցիկներով մեքենաներն օդո՞վ են սլանում)։ ՈՒրեմն եկեք հորդորենք պարոն վարչապետին, որ երկիրն ու կյանքը բարելավելու համար ոչ թե «ամեն ինչ անել», այլ ոչինչ չանել, ձկան որսը չարգելել, կրթությանը ոչ թե նորաձև շապիկ հագցնել, այլ թողնել «հին լաթերի» մեջ... Ցանկը շարունակելի է։
Գուցե այդ դեպքում իսկապե՞ս հասնենք բաղձալի արդյունքի, այլապես իրար սազող պատ ու ծեփ են՝ խաբեբաների երկրում։

Գայանե ԱԹԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3235

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ